Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ
ՍՔԵՆԱՌ թերապիա
ՍՔԵՆԱՌ-թերապիան բուժման ռեֆլեքսային, ոչ դեղամիջոցային, ոչ սպեցիֆիկ մեթոդ է, որի վերջնական արդյունքը ինքնավերականգնման բնական մեխանիզմների ակտիվացումն է:
ՍՔԵՆԱՌ հապավումը նշանակում է «ինքնավերահսկվող էներգոնեյրոադապտային կարգավորիչ»:
Բազմաթիվ տվյալներ ցույց են տալիս, որ ՍՔԵՆԱՌ-թերապիայի վերջնական դրական կլինիկական արդյունավետության հիմքում ծայրամասային նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի վրա դրա կարգավորիչ ազդեցությունն է: Սրա գլխավոր արդյունքը ինքնակարգավորման որակի լավացումն է: ՍՔԵՆԱՌ-ը ստեղծում է հիմնական ազդող գործոն հանդիսացող էլեկտրական իմպուլսներ: Իմպուլսներն իրենցից ներկայացնում են թուլացված սինուսոիդ՝ 70 կՀց հաճախականությամբ:
Այլ մեթոդներից ՍՔԵՆԱՌ-թերապիան նկատելիորեն առանձնացնող յուրահատկություններն են.
- բարձրամպլիտուդային և միևնույն ժամանակ չվնասող (կարճ) ազդեցությունը,
- ընտելացման գործընթացի բացակայությունը, կենսաբանական հակադարձ կապի շնորհիվ ամեն հաջորդ իմպուլսը տարբերվում է նախորդից,
- ակոնոդացիայի էֆեկտի հաշվի առնելը:
Բուժական ազդեցություններն են.
- հակաբորբոքային,
- իմունոխթանիչ,
- ցավազրկող,
- սնուցող,
- հորմոնալ վիճակը կարգավորող,
- հանգստացնող (սեդատիվ),
- նյութափոխանակային պրոցեսները լավացնող:
Ցուցումներն են.
- սրտանոթային համակարգի հիվանդություններ,
- կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ,
- ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ,
- գինեկոլոգիա և անդրոլոգիա,
- շնչառական օրգանների հիվանդություններ,
- երկամների հիվանդույթյուններ,
- հոդային ախտահարումներ:
03.12.2013 Կարդացեք նաև
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ